AM | RU
USD
EUR
RUB

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒLԻՍԻ, Times.am: ԲՀԿ քաղաքական խորհուրդը այսօր հայտարարություն է տարածել, որում դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման փորձերը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․

«Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ: Սոցիալ տնտեսական խայտառակ ցուցանիշներ, բանկային «գերության» մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների վիճակ, փլուզման եզրին կանգնած տնտեսության ամբողջական ճյուղեր, գործազրկության ահռելի աճ, համավարակի դեմ պայքարի տապալում, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների աններելի լարվածություն: Հենց այս խնդիրների բարձրաձայնումից և կառավարության կազմի 100 տոկոսի հրաժարականի պահանջից հետո իշխանությունների կողմից սանձազերծվեց քաղաքական հետապնդումների շարք Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ: Չունենալով քաղաքական հակափաստարկներ, իշխանությունն անցավ բարոյական բոլոր կարմիր գծերն ու այսօր բացահայտ ոտնահարում է մարդու իրավունքներն ու պատգամավորի, քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ ԵԽ անդամ, միջազգային բազմաթիվ եվրոպական կառույցների անդամ Հայաստանում իշխանությունը կոպտորեն խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը կատարող պատգամավորների եւ քաղաքական գործիչների աշխատանքը՝ փորձելով լռեցնել՝ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելով, անձնական ձայնագրություններ հրապարակելով, ինչը օրենքի եւ միջազային բազմաթիվ կոնվենցիաների կոպտագույն խախտում է։ Մենք արձանագրում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն» և քաղաքական ամենաբարդ հարաբերությունների դեպքում անգամ անձնական կյանքը, ընտանիքը, երեխաները եղել են անձեռմխելի թեմաներ։ Երկրի, քաղաքացու առջեւ այս դժվարին ժամանակներում ծառացած սոցիալական կարեւորագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունն իր ամբողջ ռեսուրսն ու ֆեյք ինդուստրիան, որի վրա պետական հսկայական միջոցներ են ծախսվում, ուղղել է ԲՀԿ նախագահի եւ ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո քաղաքական հաշվեհարդարների կազմակերպմանը, որեւէ բարոյական արգելքի, այդ թվում՝ ընտանիք ու անձնական կյանք մտնելու բարոյական արգելքի առաջ չկանգնելով։ ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է անում իշխանությանը՝ ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից։ Իսկ միջազգային կառույցներին եւ իրապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք անարձագանք չթողնել ՀՀ պատգամավորների, քաղաքական գործիչների հանդեպ իշխանության կողմից սանձազերծված այս անբարո արշավը, քանզի իշխանության ընտրած այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը, գիտակից հասարակությանը. Սա քաղաքական հայացքների խնդիր չէ, սա այլևս արժանապատվության և մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության խնդիրն է: Բարձրաձայնեք ձեր վրդովմունքը, միասին մերժենք անհատի և ընտանիքների վարկաբեկման ճղճիմ փորձերը»։

Լրահոս
Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան Նիկոլ Փաշինյանի շրջապատը փորձում է իրենից կերտել հաղթող առաջնորդի կերպար. Կարեն Վրթանեսյան Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Մարսի մոտ կգտնվի Լիալուսինը ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն՝ կոպիտ կերպով խախտելով Սահմանադրությունը. Մելոյան Գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ. Մելքոնյան Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ. Բաբայան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. իշխանության կազմաքանդումը շատ մոտ է. Մարինե Սուքիասյան Թրամփի «վերջին նվերը»՝ Պուտինին․․․ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 52 դեպք. մանրամասներ Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջև միջադեպ է տեղի ունեցել Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 3 Մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Դեմոյան Օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա. Լիլիթ Գալստյան Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ) Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսի տարածումը հանրային և զբոսաշրջային վայրերում (Տեսանյութ) Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ Ռուսաստանը ռուս-բելառուսական սահմանին ուժեղացրել է հսկողությունը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր ԿԳՄՍ նախարարը ևս հավասարաչափ մասնակից է հրեշավոր ծրագրին և պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությանը. Վահե Սարգսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan