AM | RU
USD
EUR
RUB

Ֆրանսիացի բժիշկների այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Hraparak.am: Ֆրանսիայում տպագրվող «France Arménie» ամսագրի հուլիսյան համարում ուշագրավ հոդված է հրապարակվել՝ կապված կորոնավիրուսի բուժման համար Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների «հումանիտար օգնության» հետ։ Հոդվածը հետաքրքիր վերնագիր ունի՝ «Ճաշի մեջ ընկած մազը»։ Այն նվիրված է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է Թորոսյանն «ինքնագլուխ» կերպով հումանիտար օգնության անվան տակ Ֆրանսիայի Նիս քաղաքից բժիշկների խումբ հրավիրել Հայաստան, նրանց վճարել այդ «հումանիտար օգնության» դիմաց եւ չի համաձայնեցրել Ֆրանսիայի կառավարության հետ։

Ավելին՝ ժամանած 7 բժիշկներից 5-ը քովիդ երբեւէ չի բուժել, եւ որեւէ կերպ չեն կարող նպաստել կորոնավիրուսի բուժմանը։ Հոդվածում հենց այդպես էլ գրված է, որ սա արվել է Արսեն Թորոսյանի PR-ն ապահովելու համար։ Այցը կազմակերպվել է Հայաստանում սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության շրջանակներում, հոդվածում խոսք է գնում ինչ-որ անհայտ միջնորդների մասին։ Մենք պարզեցինք, որ խոսքը Նիսի հայ համայնքում հայտնի, Թուրքիայից սերած Սամսոն Օզարարատի մասին է, ով մտերիմ է ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ։

Հոդվածագիրը բացահայտել է, որ այս ամենն իրականացվել է առանց բժշկական հիմնավորման եւ առանց դիվանագիտական խողովակների ներգրավման, անգամ առանց Ֆրանսիայի կառավարությանը տեղյակ պահելու։ Եվ սա առաջացրել է Հայաստանի, Սփյուռքի եւ Ֆրանսիայի մի խումբ բժիշկների զայրույթը։ Մասնավորապես, հոդվածում ներառված է ֆրանսահայ բժիշկ Ժան Միշել Էգերյանի կարծիքը, որ հայ բժիշկները շատ լավ մասնագետներ են, հայ ռեանիմատոլոգները հիանալի պատրաստված են եւ ունակ են օգնություն ցուցաբերել բնակչությանը, հետեւաբար՝ արտասահմանցի ռեանիմատոլոգների օգնության կարիքն առնվազն չկար։

Բժիշկները, ովքեր իրենց երկրում փորձ չունեն Covid 19-ի դեմ պայքարում, ընտրվել են՝ առանց հաշվի առնելու նրանց CV-ները եւ առանց խորհրդակցելու Հայաստանի բուժհաստատությունների ղեկավարների հետ։ Այս առաքելության արժեքը կազմել է ավելի քան 200 հազար եվրո, որը ներառել է ուղեւորության եւ 5-աստղանի «Մարիոթ» հյուրանոցում մնալու ծախսերը՝ գումարած 1800-ական եվրո աշխատավարձ՝ յուրաքանչյուրին:

Մինչդեռ նման մարդասիրական առաքելությունները, սովորաբար, չեն վճարվում։ Ուստի, հոդվածագրի մոտ հարց է առաջացել՝ ո՞րն է եղել Արսեն Թորոսյանի մոտիվացիան, որ, առանց տեղյակ պահելու ֆրանսիական կառավարությանը, նման «հումանիտար օգնություն» է կազմակերպել Հայաստան։ Ապա եզրակացրել է, որ Թորոսյանը, հավանաբար, սա արել է իր վարկանիշի բարձրացման նպատակով՝ «չնայած նրան, որ Հայաստանի կառավարությունն այսօր քննադատությունների կրակի մեջ է ճգնաժամային իրավիճակը վատ կառավարելու պատճառով»։ Մենք փորձեցինք կապ հաստատել Հայաստանում սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, իսկ ԱԳՆ-ից խոստացան պատասխանել։

Լրահոս
«Բելառուսը և Ադրբեջանը պետք է անհապաղ հեռացվեն Արևելյան գործընկերության ծրագրից»․ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք Կապիտան Ռուբեն Սանամյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման․Նիկոլ Փաշինյան Դիմակի կրում անձնական օգտագործման մեքենաներում այսուհետ պարտադիր չէ Ազգերի համագործակցության գլխավոր քարտուղարը հրավիրվել է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներն. Ուղիղ Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. Ուղիղ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Միջազգային հարթարկներում պոպուլիզմը վերածվում է ինֆանտիլիզմի. Արմեն Աշոտյան Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում պարտվողականության քարոզը. Արթուր Դանիելյան ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276 դեպք Ի՞նչ են խոսել Պուտինն ու Ալիևը․ Հայաստանին մատակարարված ռազմամթերքի թեման միակը չի եղել «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են Ռուսաստանում հարցման մասնակից բժիշկների մեծ մասն անվստահություն է հայտնել կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութի առնչությամբ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. նա առողջական խնդիրներ ունի «Ժողովուրդ»․ Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով «Ամուլսարի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մնում է նույնը». Արմեն Խաչատրյան Անկարայում պղծվել է Սուրբ Փրկիչ և Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանատունը, մարդկային ոսկորները ցրիվ են տրվել ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաընկերություններից Կառավարության նիստում օճառն անպակաս էր Ռ. Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են կադրերի ռեզերվ Ինչպես են Հայաստանում կոծկում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին Կառավարությունը չընդունեց Եկմալյան փողոցի բնակիչներին. ակցիան ավարտվեց (տեսանյութ) Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan