AM | RU
USD
EUR
RUB

Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար, որը չի արել. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԱյդքան էլ հասկանալի չէ այս նախագծերի հրատապությունը: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով օրակարգային հարցերը զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին:

«Ձեր խմբագրության մի մասը, գիտենք, որ վարակակիր է կորոնավիրուսով, մյուս մասը կոնտակտովոր է ու ոնցոր 14 օր չի ինքնամեկուսացել՝ ըստ պարետի որոշման, հիմա բոլորով հավաքել ենք այստեղ` քննարկելու նախագծեր, որոնց հրատապությունը այդքան էլ հասկանալի չէ»,- ասաց Գևորգ Գորգիսյանը և հարցրեց, թե ինչով է պայմանավորված այս արտահերթ նիստի նախաձեռնությունը, քանի որ նախագծերի 90 տոկոսը կարելի էր սեպտեմբերին քննարկել:

Սիսակ Գաբրիելյանը չհամաձայնեց, որ օրակարգի հարցերը հրատապ չեն, և նշեց, որ ԱԺ-ն արձակուրդ չի գնացել, և խնդիր չի տեսնում արտահերթ նիստ հրավիրելու մեջ:

«Եթե տեղեկություն ունեք, որ որևէ մեկն այստեղ նստած է և պարետի որոշմամբ պետք է ինքնամեկուսացվեր և ինքնամեկուսացված չէ, կխնդրեմ բարձրաձայնել, գուցե դրանից հետո ԱԺ նախագահը այլ քայլեր ձեռնարկի»,-ասաց նա:

Գևորգ Գորգիսյանը նշեց, որ առնվազն տեսնում է պատգամավորների, որոնց մասին հայտարարվել էր, որ կորոնավիրուսով վարակված են, և 14 օրը չի լրացել, նաև կոնտակտավորներ են ներկա: «Այսինքն` նրանք, ովքեր շփվել էին այդ մարդու հետ, պետք է 14 օր մեկուսանային, իսկ դա, կարծում եմ, ձեր ամբողջ խմբակցությունն է, որ պետք է ինքնամեկուսանար, որ չի արել»,- ասաց նա և նշեց, որ գուցե միայն հրատապ հարցերը ներառվեին ԱԺ արտահերթ նիստին օրակարգում:

Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ ներկայցված նախագծերից մեկի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից է, և նրան պետք է ասվեր, որ հրատապ չէ հարցը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միջամտեց և նշեց, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ցուցում ունեն մեկուսանալու, մեկուսացված են, ինքնամեկուսացած են: «Այն պատգամավորները, որոնք նախկինում, օրինակ` տիկին Պողոսյանը, եղել են կորոնավիրուսով հիվանդ, կոնկրետ նրա դեպքում 16 օրն է լրացել և բացասական թեստի պատասխանով կազդուրված է, ինչի համար բոլորիս շնորհավորում եմ»,- ասաց նա:

Լրահոս
Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը. ՈՒՂԻՂ Կառավարությունը ինչ որոշում է կայացնելու, կերկարացվի՞ արդյոք արտակարգ դրությունը Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի. Հայտարարություն Եթե այս պնդումը հաստատվեց, ապա մենք խորը, համապարփակ և բուրավետ բանի մեջ ենք․ Աշոտյան ԿԳՄՍՆ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը․ «Մեդիա պաշտպան» Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն ու նշանակում՝ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Տուժողը վախեցա՞ծ է Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը՝ Մաշտոցի պուրակում հատվող ծառերի մասին. ՈՒՂԻՂ Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. Շիրակ Բունիաթյան Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք Լուկաշենկոն հաստատել է Բելառուսի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունները «Ժողովուրդ». Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար «Առավոտ». Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ տեղափոխել բեռները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության առաջիկա նիստը թեժ է լինելու «Ժողովուրդ». Քաղաքապետարանը չի ընդառաջում ռեստորանային բիզնեսին, դրանցից վերցրել է սեզոնային տուրքերը «Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 4 Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ ԱՀԿ-ն կարծում է՝ COVID-19-ի դեմ կատարյալ դեղամիջոց երբեք չի ստեղծվի Աղմուկ չկա, քանի որ տրակտորի դիմացը փակողներն այսօր ավագանու անդամներ, պատգամավորներ կամ այլ պաշտոնյաներ են. Խաժակյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan