Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը խնդրում է Չելսիին վաճառել իրեն
08/07/2020 20:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Էմերսոնը ցանկանում է հեռանալ ակումբից, ինչի մասին արդեն տեղեկացրել է «Չելսիի» ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Նիկոլո Սկիրան:
Էմերսոնը ցանկանում է վերադառնալ Ա Սերիա, որպեսզի ավելի մեծ հնարավորություն ունենա խաղալ Իտալիայի հավաքականում:
«Չելսին» 25 միլիոն եվրո է պահանջում իր պաշտպանի համար:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Էմերսոնը անցկացրել է 19 հանդիպում ու դարձել՝ 1 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում