Լայպցիգը պատրաստ չէ 25 միլիոն եվրո վճարել Վերդերի հարձակվողի համար
08/07/2020 20:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «ՌԲ Լայպցիգը» պատրաստ չէ 25 միլիոն եվրո վճարել «Վերդերի» հարձակվող Միլոտ Ռաշիցայի համար, տեղեկացնում է Bild-ը:
Նրանք պատրաստ են 15 միլիոն եվրո վճարել Ռաշիցայի դիմաց, սակայն, «Վերդերը» դեմ է այդ առաջարկին:
«Ցուլերը» դիտարկում են կոսովացի ֆուտբոլիստնին որպես Տիմո Վերներին փոխարինող, ով թիմը կլքի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ Վերներին հրաժարագնով ձեռք բերելու ժամկետը լրանում է հունիսի 15-ին: Նրա հրաժարագինը 55 մլն եվրո է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում