ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, Tert.amԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը։ Օրակարգում են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։

Հիշեցնենք, որ երեկ նիստի ընթացքում խորհրդարանն ընդունել է օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի՝ օրակարգի մի շարք հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

Ազգային ժողովը քննարկել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:

Թեկնածուն ներկայացրել է հանձնաժողովի մեկ տարվա գործունեության հակիրճ հաշվետվությունը: Նա խոսել է նաեւ ՏՄՊՊՀ հետագա գործունեության մասին, անդրադարձել այն բարելավելու իր պատկերացումներին:

Պատգամավորների հնչեցրած հարցերը վերաբերել են մասնավորապես դիմակի գնի բարձրացմանը, հեղուկ գազի գնի տատանմանը: Թեկնածուն տեղեկացրել է, որ նշյալ հարցերի վերաբերյալ հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարում, որի ավարտից հետո կներկայացնի պարզաբանումներ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանն իր ելույթում առաջարկել է հասարակությանը հասանելի եղանակով պարբերաբար ներկայացնել ՏՄՊՊՀ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Ըստ նրա՝ դա կնպաստի թափանցիկության ապահովմանն ու վստահության բարձրացմանը: Պատգամավորը հանձնաժողովին նաեւ առաջարկել է մշտադիտարկումներ կատարել տարբեր ապրանքատեսակների գնաճի վերաբերյալ, գտնել պատճառներն ու առաջարկել լուծումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում