AM | RU
USD
EUR
RUB

Հաղորդագրություն՝ ՄԻԵԴ-ում ՍԴ նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, FacebookՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումի վերաբերյալ

Երեկ երեկոյան ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածվում այն մասին, թե իբր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի։

Հանրությանը տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։ Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը և բարձրացված հարցերի կարևորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն։ Սույն թվականի հունիսի 26-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա արդեն իսկ հուլիսի 2-ին Կառավարությանն ուղղվել են մի շարք հարցեր։ Դատարանը, սահմանված ընթացակարգերին համապատասխան, շարունակում է կողմերին տրամադրել դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետներ։ Այդ նպատակով Եվրոպական դատարանն արդեն իսկ սահմանել է նոր ժամկետ՝ սույն թվականի օգոստոսի 28-ը, ինչը հավելյալ վկայում է գործի կարևորության նկատմամբ առկա ուշադրության մասին։

Իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու Դիմումատուների խնդրանքը։ Սույնով տեղեկացնում ենք, որ Եվրոպական դատարանի կողմից լուծվում են ոչ թե այս կամ այն երկրում ընթացող օրենսդրական զարգացումներին առնչվող, այլ անձի իրավունքի խախտումներին վերաբերող կոնկրետ հարցեր։ Ուստի Եվրոպական դատարանի առջև բարձրացվել էր Դիմումատուների իրավունքների շարունակական խախտումները կանխելուն, ինչպես նաև կայացվելիք վճռի կատարումն ապահովելուն ուղղված միջանկյալ միջոցի կիրառման հարցը։

Հայտնի է, որ միջանկյալ միջոցի հնարավոր կիրառումը գտնվում է Եվրոպական դատարանի՝ լայն հայեցողություն ենթադրող դատական քաղաքականության տիրույթում, որի շահառուները ոչ միայն դիմումատուներն են, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն այդ կերպ կարող է երաշխավորել իր վճռի կատարումը։

Պատահական չէ, որ սույն թվականի հունվարի 31-ին դատական տարվա բացմանը նվիրված միջոցառմանը Եվրոպական դատարանում քննարկվել է հենց միջանկյալ միջոցների վերաբերյալ դատական քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը՝ որպես «Մարդու իրավունքների էկոհամակարգի» ուժեղացման միջոց, ինչը Եվրոպական դատարանին հնարավորություն կտար իրավունքի խախտումը բացահայտելու վաղ փուլերում դիմակայել դատավորների անկախությանը սպառնացող կառուցվածքային փոփոխություններին։

Այդուհանդերձ, Եվրոպական ընտանիքում դատական իշխանության անկախության պաշտպանությունը նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորության պայմաններում, Եվրոպական դատարանը նախընտրել է բավարարվել իր՝ պետության պատասխանատվությունը ճանաչող, անձի խախտված իրավունքի հատուցում և վերականգնում ապահովող դերով՝ ինքնասահմանափելով իր կանխարգելիչ գործառույթի տիրույթը։

Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների ներկայացուցիչ

Լրահոս
Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ուղիղ միացում ՍԴ բակից ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի ելույթը Հոկտեմբերի 1-ից ջուրը դառնում է ժամով Օնիկ Գասպարյանն այցելել է մարտական դիրքեր Այս իրավիճակում բավականին տարօրինակ դիրքում են համանախագահները. Տիգրան Աբրահամյան Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվում Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ. ՊՆ նախկին փոխնախարար Կյանքումդ գոնե մի օգուտ տուր՝ թշնամուդ վնաս տուր. Արփինե Հովհաննիսյան Դատարանի մոտից, որտեղ քննվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, 3 անձ է բերման ենթարկվել Գագիկ Ծառուկյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին. ՈՒՂԻՂ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցները փակելու մասին Արմեն Աշոտյանը՝ Փաշինյան-Ալիև ստվերային գործարքների մասին Նիկոլ Փաշինյանը հաստատեց Ալիևի հետ գաղտնի բանակցությունների մասին տեղեկությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հիմա հասկացա՞ք Փաշինյանը ինչից է վախենում՝ հանկարծ Ադրբեջանում վիճակը հուսահատորեն չապակայունանա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս չգնալ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման ճանապարհով. Փաշինյան (Տեսանյութ) Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից, ինչի արդյունքում ոստիկանապետեր են վիրավորվել Հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո իշխանությունը ցնցակաթվածի մեջ է ընկնում. Տոնոյան Հրապարակվում է Գ. Ծառուկյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ՝ երբ որոշեք, որ ես չեմ, կգաք ու կասեք. Հրայր Թովմասյան ԿԳՄՍՆ-ԲՈԿ փողոցային բազարն ավարտվեց արդարության պարտությամբ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը քննող դատավոր Մարտիրոսյանին Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՈՒՂԻՂ Քաղաքական հաշվեհարդար է այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի հետ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-նակալյանի ասուլիսը՝ ՍԴ նախագահի ընտրության վերաբերյալ. ՈՒՂԻՂ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ Անվտանգային սպառնալիքների կտրուկ աճ կա. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն տվեց Արմեն Փամբուխչյանին Գոնե մեկ անգամ, Փաշինյան Նիկոլը իրեն բնորոշ ոճով ունա՞կ է պատասխան հնչեցնել մեր իրական թշնամուն. Ա. Հովհաննիսյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը զգալի ավելացել են Եթե իշխանությունը գնա ստոր քայլի և կալանավորի Ծառուկյանին, հանրահավաքը շատ ավելի հուժկու է լինելու. Արսեն Բաբայան Իշխանությունները երազանքի մեջ են, թե 2018-ի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ) Ազատություն TV-ին չի անդրադարձել Կառավարության շենքի մոտ քաղաքացիների հացադուլին. «Մեդիա պաշտպան» Տրամադրությունս բարձ ա, Ծառուկյանին ինչ ա եղել, հարց չկա, թող կալանավորեն. Գագիկ Ծառուկյան ՍԴ փակ նիստում շարունակվում է նախագահի և փոխնախագահի ընտրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ Չէի՞ն կանխատեսում, որ թշնամուն ուղղված խնդրանքները հրապարակվելու են. Միհրան Հակոբյան «Ժողովուրդ»․ Մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարը, փորձում են ազգային արժեքները տարրալուծել «Հրապարակ»․ Բզկտված հասարակություն․ ոստիկանն այլևս մերը չէ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan