Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյան

Լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, Aysor.am: Բավական լուրջ արշավ է ընթանում այն արժեքների դեմ, որոնք մարդկանց զանգվածը դարձնում են ազգ: Այդ արշավը ոչ միայն Հայաստանում է ընթանում, այլև՝ ամբողջ աշխարհում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերը «Հայ ժղովրդի պատմություն» առարկայի հետ համադրելու իշխանության ծրագրին:

«Լուրջ թեմա է, թե ինչու այսպես կոչված ուլտրագլոբալիստական, կամ, ինչպես ես եմ նրանց անվանում, ուլտրալիբերալիզմն ու նեոֆաշիզմը բոլոր երկրներում փորձում են նսեմացնել ազգային ավանդույթներն ու արժեքները: Այս ուղղությունների գաղափարախոսությունը փորձում է ազդել հինգ հիմնական կետերի վրա՝ ընտանիք, հավատք, սեռականություն, հայրենիքի ընկալում և այն ամենն, ինչ մարդկանց խումբը դարձնում է ժողովուրդ՝ ավանդույթները», – ասաց պատգամավորը:

Արման Աբովյանի խոսքով՝ իրենց ընդդիմախոսները չեն կարողանում պատասխանել մի պարզ հարցի՝ ի՞նչն է խանգարում, որպեսզի «Հայ կեղեցու պատմություն» առարկան դպրոցներում շարունակի դասավանդվել որպես առանձին առարկա:

«Ի՞նչն է պատճառը, որ համառորեն փորձում են նսեմացնել այդ առարկայի արժեքը, կցել այլ առարկայի: Ասում են՝ «հո երեխաներից տերտեր չե՞նք մեծացնում»: Բայց ես էլ կհակադարձեմ այդ մտքին. այդ դասագրքում հոգևոր թեզերի ուսուցանում տեղի չի ունենում:

Հայ Առաքելական եկեղեցին փաստացի հազարամյակներ ի վեր եղել է պետականապահպան, ազգապահան մի կառույց: Հայ եկեղեցու պատմությունը ցայտուն օրինակ է, թե ինչպես պետք է պահպանել ազգը:

«Ցավալիորեն այժմ ականատես ենք լինում եկեղեցու և քրիստոնեության վարկաբեկման փորձերի», – ասաց Արման Աբովյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում