AM | RU
USD
EUR
RUB

Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ի կողմից հրապարակված Հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է.

«ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հրապարակած «Պետական չափորոշիչների մասին» նախագծի քննարկումներին։

Հարկ է արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարությունը մինչև օրս չի հրապարակել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հստակեցնել նախարարության առաջնահերթություններն ու տեսլականը, հասկանալ, թե որոնք են կրթական առաջնահերթությունները, ինչպիսի հասարակության և քաղաքացու կերտմանն է միտված վարվող քաղաքականությունը։ Սակայն, առանց այդ փաստաթղթի, ԿԳՄՍՆ-ն արդեն ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» վիճահարույց և անընդունելի դրույթներ պարունակող օրենքի նախագիծը, այժմ էլ օրակարգ է բերվել հանրակրթական չափորոշիչների մասին կարևորագույն նախագիծ։

Մենք արձանագրում ենք՝ այս նախագծում տեղ են գտել խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ և նպատակադրումներ, որոնք մշտապես եղել և շարունակելու են մնալ մեր ուշադրության կենտրոնում․

Մասնավորապես՝

Նախագծով Հայոց եկեղեցու պատմություն առարկան դադարում է դասավանդվել որպես առանձին առարկա։

ՀՅԴ ՀԵՄ-ն անցած տարի արդեն հստակեցրել էր իր դիրքորոշումն այս հարցում՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկան՝ որպես առանձին առարկա պետք է շարունակվի դասավանդվել դպրոցներում, քանի որ առարկայի շրջանակներում ուսումնասիրվող նյութերի և թեմաների զգալի մասը չի կարող ինտեգրվել որևէ այլ առարկայի մեջ:

Քրիստոնեական արժեհամակարգն ընկած է հայկական ինքնության հիմքերում, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին բացառիկ դեր և նշանակություն ունի հայկական պետականության ստեղծման և պահպանման գործում, ուստի պետք է ըստ պատշաճի արժևորվի առաջին հերթին կրթական համակարգի պատասխանատուների կողմից։ Մինչդեռ, նախագծով առաջարկվող այս փոփոխությունը հայկական ինքնության և արժեհամակարգի դեմ տարվող տևական և հետևողական արշավի հերթական վկայությունն է։

Ներկայումս որպես առանձին առարկա դասավանդվում է Նախնական զինվորական պատրաստությունը (ՆԶՊ)։ Հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, մարտահրավերներն ու ռիսկերը, այս առարկայի և նրա բաղադրիչ հանդիսացող քաղպաշտպանության ըստ պատշաճի դասավանդումը դպրոցներում ազգային անվտանգությունից բխող անհրաժեշտություն է։

Առաջարկվող նախագծով ՆԶՊ-ն ներառվում է «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի մեջ, որի ձևակերպումն իսկ չի ենթադրում Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ծրագրի առաջնահերթությունները։

Առաջարկվող նախագծով վերացվում է անբավարար գնահատականը։
Այս իրողությունը փաստացի նշանակում է, որ աշակերտը կարող է ավարտել դպրոցական ծրագիրն առանց ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված նվազագույն չափորոշիչները բավարարելու: Առանց մանրամասների կամ հայեցակարգի, սա խնդրահարույց է ողջ կրթական համակարգի համար։

Նախագծում՝ վերջնարդյունքների տեսքով արձանագրված մի շարք ձևակերպումներ՝ անհստակ առարկայական ծրագրերի պարագայում, կվերածվեն հայ հասարակության հիմքերն ու արժեհամակարգը խարխլող դպրոցական ծրագրերի։

Լրջագույն քննարկման առարկա են ինտեգրված առարկաների դասավանդման ձևաչափը, համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչների բացակայությունը, նոր դասագրքերի հարցը և ուսուցիչների կրճատման խնդիրը։

Հաշվի առնելով երկու տարվա ընթացում ԿԳՄՍ նախարարության և անձամբ Արայիկ Հարությունյանի գործողությունները և հետապնդվող արժեհամակարգը, այս քայլերը մենք դիտարկում ենք կրթության համակարգից ազգային բաղադրիչի դուրս բերման հերթական փորձ, որն արժանանալու է մեր և հասարակության դիմադրությանը՝ դրանից բխող հետևանքներով»։

Լրահոս
Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն Լարված իրավիճակ Ամուլսարի տարածքում. ավտոերթի մասնակիցների ճանապարհը ոստիկանները փակել են․ ՈՒՂԻՂ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը. ՈՒՂԻՂ Կառավարությունը ինչ որոշում է կայացնելու, կերկարացվի՞ արդյոք արտակարգ դրությունը Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի. Հայտարարություն Եթե այս պնդումը հաստատվեց, ապա մենք խորը, համապարփակ և բուրավետ բանի մեջ ենք․ Աշոտյան ԿԳՄՍՆ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը․ «Մեդիա պաշտպան» Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն ու նշանակում՝ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Տուժողը վախեցա՞ծ է Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը՝ Մաշտոցի պուրակում հատվող ծառերի մասին. ՈՒՂԻՂ Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. Շիրակ Բունիաթյան Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196 դեպք Լուկաշենկոն հաստատել է Բելառուսի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունները «Ժողովուրդ». Մեծ ծախսեր՝ նոր դատարանի համար «Առավոտ». Վրաստանի մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ տեղափոխել բեռները «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության առաջիկա նիստը թեժ է լինելու «Ժողովուրդ». Քաղաքապետարանը չի ընդառաջում ռեստորանային բիզնեսին, դրանցից վերցրել է սեզոնային տուրքերը «Ժողովուրդ». ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 4 Արթուր Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանի ու իր միջև տեղի ունեցած միջադեպի գործի մասին Խոսում են՝ ուրանալով իրենց անցյալը. Աշոտյան Պարտադրված այս պատերազմում հայերն իրավունք չունեն պարտվելու․Միհրան Հակոբյան (տեսանյութ) Աշխարհի ոչ մի երկրում դիմակ չկրողին ասֆալտին չեն պառկեցնում և հոգեբուժարան չեն ուղարկում․ Աղասի Ենոքյան Առաջիկա օրերին կիրականացվի չարթերային թռիչքներ՝ Մոսկվայից Երևան Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է Կդիմենք ԱԱԾ Սորոսի հիմնադրամը օրենքի ՊԱՀԱՆՋՈՎ Հայաստանում լուծարելու հանրային պարտադրանքով․ Նարեկ Մալյան Նախագահը ստորագրել է նոր օրենքներ Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan