Ադրբեջանում մարդն ինքնահրկիզվել է

Ադրբեջանի Ապշերոնյան շրջանի Խիրդալան քաղաքում քաղաքացի Շամիլ Քյամիլը ‘ծնված 1957թ-ին, ինքն իրեն կենդանի այրել է գերեզմանատանը: Նրան հիվանդանոց են հասցրել, սակայն կյանքը չեն կարողացել փրկել:

Ինչպես տեղեկացնում է «APA»-ն, մահվան պատճառը ծանր սոցիալական պայմաններն են: Փաստ առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում