Ադրբեջանը նախագահական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդների կհրավիրի

Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդների կհրավիրի հետևելու նախագահական ընտրությունների ընթացքին: Ինչպես հաղորդում է « APA»-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ սահմանված կարգի համաձայն’ արտգործնախարարությունն ընտրություններից 2 ամիս առաջ համապատասխան հրավեր կուղարկի ԵԱՀԿ: Պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան իր հերթին ողջունել է ԵԱՀԿ դիտորնդերին հրավիրելու ադրբեջանական կողմի նախաձեռնությունը:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները նախատեսվում են անցկացվել 2013 թվականի հոկտեմբերին: Օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո այս ընտրություններում երրորդ անգամ անընդմեջ իր թեկնածությունն է առաջադրել Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում