Ռասել Վեսթբրուքը վարակվել է կորոնավիրուսով

Ռասել Վեսթբրուքը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Հյուսթոն Ռոկետսի» առաջատարներից Ռասել Վեսթբրուքը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ամերիկացի բասկետբոլիստը հայտնել է սոցցանցերի իր էջերում։

«Covid-19-ի իմ թեստը դրական է եղել։ Դա եղել է թիմի՝ Օրլանդո ժամանելուց առաջ։ Հիմա ես ինձ լավ եմ զգում, ինքնամեկուսացած եմ և անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ միանալու խաղընկերներիս, երբ ամեն ինչ անցնի։

Շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների և շարունակական աջակցության համար։ Խնդրում եմ՝ լուրջ վերաբերվե՛ք այս վիրուսին։ Ապահո՛վ եղեք, կրե՛ք դիմակ»,-գրել է Վեսթբրուքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում