Շտեֆան Ֆյուլեն երեկոյան կժամանի Հայաստան

Ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 9-ի երեկոյան կժամանի Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Շտեֆան Ֆյուլեն իր երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցություններն արդեն մոտենում են եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաև 2012թ. հունիսից մեկնարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: Ծրագրվում է մինչեւ 2013 թվականի նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում