Այստեղ իրավական գործընթաց չէ և դրան մասնակցելն իմաստ չունի. Նարեկ Մալյանը հրաժարվել է ցուցմունք տալ. Տիգրան Աթանեսյան

Այստեղ իրավական գործընթաց չէ և դրան մասնակցելն իմաստ չունի. Նարեկ Մալյանը հրաժարվել է ցուցմունք տալ. Տիգրան Աթանեսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, News.am«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի դեմ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։

NEWS.am-ի հետ զրույցում Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասել է, որ ենթադրվում է՝ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի ցուցմունքները։

«Իբր կյանքին վտանգ հանդիսացող սպառնալիք է եղել և ենթադրաբար այն պատճառով, որ Նարեկ Մալյանը իր էջում հրապարակել է անձնագրի նկարը: Իբրև անձնական տվյալնների հրապարակում է արել: Այո, անձնագրի նկար հրապարակել է նա, բայց դա անձնական գաղտնիք չէ»,- ասել է պաշտպանը։

Հարցին՝ արդյոք հարցաքննվե՞լ է Մալյանը, նա պատասխանել է, որ հրաժարվել է ցուցմունք տալուց.

«Ակնհայտ և ապօրինի հարուցում է, հետևաբար հասկանալի է, որ այստեղ իրավական գործընթաց չէ և դրան մասնակցելն իմաստ չունի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում