Հայտնի է՝ ով կգլխավորի Փյունիկը

Հայտնի է՝ ով կգլխավորի Փյունիկը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի օգնական Արտակ Օսեյանը մոտ ժամանակներս կնշանակվի «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:

Սպասվում է՝ մոտ ժամանակներս «Փյունիկն» այդ մասին պաշտոնապես կհայտարարի:

Հիշեցնենք՝ օրերս «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը լքեց Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Ակումբից հայտնել էին, որ կշարունակեն համագործակցությունը Բերեզովսկու հետ, ուղղված դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում՝ հաշվի առնելով մասնագետի փորձը, տաղանդը և արժանիքները։

Արտակ Օսեյանը 2016 թվականին արդեն աշխատել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում