Ադրբեջանական «փառապանծ» բանակը ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն չի դրսևորել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Անդրադառնալով Արցախում ԱԹՍ խոցելուն` նա նշեց. «Արցախում ԱԹՍ խոցելը որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի, թե մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետև Արցախի ուղղությամբ, առանց այս մարտերի էլ, ԱԹՍ-ներ խոցվում էին: Բայց արդյոք դա նշանակում է, որ չի տեղափոխվի Արցախի սահման, իհարկե, դա այդպես էլ չէ, այնպես որ, դա ցուցիչ չէ, բայց բացառել էլ չի կարելի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Զանգակատան ուղղությամբ կրակոցներին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դա եղել է այդ ուղղությամբ տեղակայված հենակետերի վրա: Հետագա զարգացումների, հարաբերական անդորրի վերաբերյալ հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հակառակորդի գործողությունները անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում ենք, և հակառակորդը պահպանում է այնպիսի ներուժ, որով կարողանա մեծ ծավալի սադրանքներ կատարել: Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան համարժեք պատասխան»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ հնարավոր է:
«Կան շատ ուղիղ, պրագմատիկ զինվորական հանգամանքներ, պատճառներ, որոնք ավելի գերակա են, քանի որ առաջնագիծն ունի իր դինամիկ զարգացումը: Մենք տեսել ենք տարիներ ի վեր, որ հակառակորդի մոտ 10-20 ժամ, կամ նույնիսկ 5-10 օրվա անդորրը չի նշանակում տևական խաղաղություն, և դինամիկան շեշտակի կարող է փոխվել շատ արագ` րոպեների ընթացքում: Մեծ հաշվով, ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էր խոսում իրենց նախագահը, ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկը, ըստ էության, բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել, տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք շատ թանկ են, և կարծես բացառապես Ադրբեջանն օգտվում է իսրայելական ԱԹՍ-ներից: Դրանք շատ թանկ են և այնքան էլ մեծ արդյունք չեն տալիս, և այդ գումարներն էլ, ըստ էության, կտրվում է Ադրբեջանցիների հասարակ ժողովրդի չափաբաժնից և ծախսվում այս ուղղությամբ»-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմական հանցագործությունների մասին խնդիրը պետք է բարձրացվի բարձր մակարդակով և տեղեկացրեց, որ արտասահմանյան երկրներից լրագրողների այց է սպասվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում