Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդրին տրվել է այլընտրանքային լուծում

Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդրին տրվել է այլընտրանքային լուծում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒLԻՍԻ, Times.amՄոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդրի հետ կապված, ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում, տրվել է երկու այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետ.

Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Այս կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:

Бухта մեծածախ առևտրի կենտրոն, Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար հայ արտահանողները կարող են կայանել:

Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի, մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից:

Տեսանյութը՝ Aysor.am-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում