Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստացել. Պեսկով

Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստացել. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստացել, քանի որ այն դեռևս հավաստագրված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ոչ: Այն դեռևս հավաստագրված չէ: Երկրի ղեկավարին այնքան էլ ճիշտ չէ ենթարկել չհավաստագրված պատվաստանյութի փորձարկմանը», –ասել է Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ Սեչենովի անվան համալսարանն առաջինն աշխարհում հաջողությամբ ավարտել է կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: Կլինիկական փորձարկումներն անցկացվում էին հունիսի 18-ից: Պատվաստանյութը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում