Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել կետերի ամենամյա սպանդը. սպանվել է մոտ 300 կետ (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել կետերի ամենամյա սպանդը. սպանվել է մոտ 300 կետ (լուսանկարներ, տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amԴանիային պատկանող Ֆարերյան կղզիներում տեղի է ունեցել ամենամյա զանգվածային կետորսությունը, որի ժամանակ տեղացիները, դանակներով զինված, շուրջ 300 կետ են սպանել լողափում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, այս ավանդույթն ունի հազարամյա պատմություն. դրա նպատակը հաջորդ տարվա համար մսի պաշարներ հավաքելն է:

Կետերին ստիպում են լողալով հասնել ափերի մոտ, որտեղ էլ սուզորդի համազգեստ հագած ձկնորսները սկսում են դանակներով հարվածել կենդանիներին: Սպանդի տեսարանն ահավոր է. լողափն ու ջուրն ամբողջությամբ կարմիր են ներկվում:

Կետերի զանգվածային սպանդը տեղի է ունենում ամենամյա «փառատոնի» շրջանակում:

Հայտնի է, որ Ֆարերյան կղզիներում կետորսությունն արգելված չէ, սակայն բազմաթիվ բնապահպանական կազմակերպություններ պահանջում են վերջ տալ ավանդույթին:

Տեսանյութը՝ ստորև

Environmental campaigners complain that the annual event, whose history stretches back 1,000 years, should be banned

The fishermen wear wet suits during the slaughter which provides meat for the islands for the next 12 months

Once the whales are driven into the shallows, the fishermen kill the mammals and drag their carcasses ashore

After the mammals are driven into the shallows, they are greeted by fishermen who attack them with knives

Fishermen on the Faroe Islands rounded up a large school of whales and dolphins towards the beach

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում