Սևանա լիճը շատ լուրջ բնապահպանական խնդիրներ ունի, որոշ մասնագետներ այն համարում են մեռնող լիճ. Վահագն Վարագյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Սևանա լիճը շատ լուրջ բնապահանական խնդիրներ ունի և որոշ մասնագետների կարծիքով համարվում է մեռնող լիճ, այսինքն գնում է դեպի ճահճացման: Այս մասին համագումարի ժամանակ հայտարարեց «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը:
«Ցավոք, այն արձագանքները, որ պետք է և՛ հասարակության, և՛ պատկան մարմինների կողմից լինեն արագ, որ փորձ արվի Սևանը փրկել, կարծես թե ուշադրությունից դուրս է մնացել: Երբ 11 ամսվա ընթցքում լճում հանգստացողներ չկան, մեր ուշադրությունից դուրս է լճի խնդիրները, իսկ այն երեք ամիսներին, երբ Սևանում հանգստացողներ են լինում և լիճը կանաչում է, մենք փաստացի ստացվում է այնպես, սկսում ենք բոլորով խոսել այդ խնդիրների մասին»,- նշեց նա:
Ըստ նրա՝ մեր հասարակությունը երկու խնդիր ունի՝ տեղեկացվածության պակաս և էկոլոգիական դաստիարակության, կրթության պակաս: Նա նշեց, որ պետք է դպրոցական տարիներից հասարակությունը այդ էկոդաստիարակությունը ստանա և երբ լինեն բնապահպանական խնդիրներ, չհասցվեն այսպիսի սրված վիճակի, այլ ժամանակին կարողանանք դրա համար պայքարել:
«Բնապահպանական առումով մենք շատ խնդիրներ ունենք, ես հույս ունեմ, որ առաջկայում կկարողանանք մի շարք մասնագետների աջակցությամբ հասարակության ավելի լայն զանգվածների ուշադրությունը հրավիրել այդ խնդիրների սկզբնական շրջանում և փորձել կառուցողական այդ խնդիրները լուծել, քան բերել հասցնել կրիտիկական վիճակի, այնուհետև փորձել պայքարել, որն ավելի ջանք է մեզանից խլելու և ավելի մեծ ֆինանսական ծախսեր են լինելու»,– ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում