Կռիլյա Սովետովը լքեց ՌՊԼ-ը
22/07/2020 16:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Ռուսական «Կռիլյա Սովետով» ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ՖՆԼ-ում:
Ակումբը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը և արդեն չի կարող հասնել փրկարար գոտուն:
«Կռիլյա Սովետովի» հեռանալը հաստատեց «Խիմկին», որը հայտնեց ՌՊԼ-ի առաջիկա մրցաշրջանին մասնակցելու իր պատրաստության մասին:
Հիշեցնենք, որ բարձրագույն լիգան լքեց նաև «Օրենբուրգը»:
Հավելենք, որ ՌՊԼ-ի չեմպիոն հռչակվեց «Զենիթը», որը այդ նվաճմանը հասնում է արդեն երկրորդ անգամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում