Ռոման ցուցադրել է 2020/21 մրցաշրջանի տնային մարզահագուստը
22/07/2020 16:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Իտալական «Ռոման» ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի տնային մարզահագուստը:
Այն իրականացված է ավանդական ոճով: Միակ տարբերությունը՝ չորս հորիզոնական գծերն են, որոնք պատկերված են շապիկի կենտրոնում:
Նշվում է, որ նոր մարզահագուստը նվիրված է «Ռոմայի» հաղթանակին Իտալիայի գավաթում, որը տեղի է ունեցել 40 տարի առաջ:
Հիշեցնենք, որ 34 տուրից հետո «Ռոման» զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
❤️
Հետևեք մեզ նաև Telegram-ում