«Հրապարակ». ԱՆ-Ն բանակցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերլու համար

«Հրապարակ». ԱՆ-Ն բանակցում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերլու համար

«Ռուսաստանում պատվաստանյութի փորձարկումը շարունակվում է, սակայն լուրեր կան, որ ռուսական էլիտան պատվաստվել է դեռ ապրիլին: Իսկ Արսեն Թորոսյանը բանակցում է Նուբար Աֆեյանի Moderna Inc-ի հետ՝ պատվաստանյութի համար:

Հնարավո՞ր է չեղարկեք պայմանավորվածությունները և Ռուսաստանից գնեք՝ հարցրինք Առողջապահության նախարարության խոսնակին։ «Պատվաստանյութի մասով դեռ հստակություն չկա՝ հետևում ենք բոլոր փորձարկումներին, և միայն դրական արդյունք գրանցած ընկերության հետ կտարվեն լուրջ բանակցություններ․․․

Ռուսաստանի պատվաստանյութի ստեղծման նկատմամբ կա հետաքրքրություն, միայն փորձարկումների ավարտից հետո կկարողանանք հասկանալ մեր հետագա քայլերը»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում