Հալեպից չեն հաստատում 22-ամյա հայ երիտասարդի վիրավորվելու փաստը

Հալեպում 22-ամյա հայ երիտասարդի վիրավորվելու փաստը «Արմենպրես»-ի զրույցում Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը չի հաստատում, սակայն անհավանական նույնպես չի համարում: «Հալեպում հաճախակի պայթյունների պատճառով հստակ չենք կարող թվեր նշել հետեւաբար չեմ ուզում հաստատել, քանի դեռ լիարժեք տեղեկատվության չեմ տիրապետում եւ չեմ կարող ասել նաեւ, թե ինչպես է նրան ց առողջական վիճակը»,- ասաց նա: Հալեպը հուլիսի 3-ից շրջափակված է, քաղաքի շրջակայքում բուռն մարտեր են ծավալվում: Քաղաքում սննդամթերքի գները կտրուկ բարձրացել են, նույնիսկ բանջարեղենն ու կանաչեղենը Հալեպ մտցնելու դժվարություն կա: Դեղորայքի սակավություն նույնիսկ կա:

Քաղաքն անկայուն վիճակում է, երկրորդ օրն է’ համացանցը չի աշխատում: Հալեպում կրակոցների ու ռմբահարումների ձայներն անընդհատ լսվում են (դրանք լսելի էին նաեւ հեռախոսազրույցի ժամանակ): Քաղաքում էլեկտրականության ընդհատումներ են լինում, սակայն ոչ ամբողջ օրվա ընթացքում: Հալեպի հայկական թաղամասերում մարտեր չեն ծա վալվել:

Սիրիայում 2011-ի մարտից ընթացող կոնֆլիկտը ՄԱԿ-ի տվյալներով՝ 100 հազարից ավելի մարդու կյանք է խլել: Զոհվել են մի քանի տասնյակ հայեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում