AM | RU
USD
EUR
RUB

Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան կատարել է աշխատաշուկայի վերլուծություն՝ պարզելու, թե կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը Հայաստանի տուրիզմի ոլորտի, հատկապես` տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների և մի շարք այլ կազմակերպությունների վրա ինչ աննախադեպ ծանր հետևանքների է հանգեցրել։

Ըստ վերլուծության, այսօր արդեն գործ ունենք հետևյալ իրողությունների հետ՝

1) ընկերությունների գործունեության մասնակի կամ ամբողջական դադարեցում,
2) աշխատատեղերի կրճատում,
3) աշխատավարձերի նվազեցում։

Հենց այս փոփոխությունները մեծ դեր խաղացին և կշարունակեն խաղալ երկրում գործազրկության մակարդակի բարձրացման գործում, ինչը 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 19,8%՝ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հնարավոր է կանխատեսել այս ցուցանիշի հետագա աճ, եթե ինչպես ընդհանուր տնտեսությունը, այնպես էլ նրա առանձին ոլորտերը և հատկապես, զբոսաշրջությունը վերականգնելու համար չձեռնարկվեն համապատասխան գործողություններ։

Այս կապակցությամբ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան անցկացրեց ուսումնասիրություն հյուրանոցային ոլորտի աշխատաշուկայի փոփոխությունների վերաբերյալ, որին անմիջական մասնակցություն ունեցան ասոցիացիայի անդամ հանդիսացող հյուրանոցները։ Ստացված արդյունքները հնարավորություն տվեցին խորապես գնահատել հյուրանոցային ոլորտին հասցված բոլոր վնասները և դրանց հետագա հետևանքները։

Հարցման արդյունքում հաջողվեց պարզել, որ համաճարակային պայմաններում ընկերությունների 37,5%-ը ստիպված է եղել գնալ կրճատումների։ Ցավոք սրտի, այս գործընթացը շարունակվելու է, քանի որ պարզվեց, որ դեռևս կրճատումներ չարած գործատուների մոտ 53,3% ապագայում պատրաստվում են գնալ կրճատումների։ Իրենց աշխատակիցներին արդեն իսկ կրճատած գործատուների 22,2% պատրաստվում են շարունակել հետագա կրճատումները։ Այս փոփոխությունները գրանցվել են այս տարվա ապրիլ-հուլիս ամիսներին։

Հյուրանոցային տնտեսություններում կրճատումներից ամենաշատը տուժել են հետևյալ բաժինները՝ ռեստորան և բար, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում՝ համապատասխանաբար 48,4%, 42,8%, 41,4% կրճատված աշխատակից։

Ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ ստորև նեկայացված աղյուսակում`

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գալիք կրճատումները առավելապես վերաբերելու են հետևյալ բաժիններին՝ ռեստորան և բար՝ 42%, սենյակների սպասարկում՝ 34,1%, հյուրերի ընդունելություն և գրանցում ՝ 32,7%։

Ընդհանուր պատկերը՝ ստորև ներկայացված աղյուսակում՝

Տվյալների համեմատության արդյունքում կարելի է տեսնել, որ առավելագույնս տուժում են և կշարունակեն տուժել հետևյալ 4 բաժինները՝ ռեստորան և բար, խոհանոց, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում։ Այսպիսի իրավիճակում տարիների փորձ և բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ հայտնվել են անելանելի իրավիճակում, այդ թվում նաև այն պատճառով, որ իրենց նեղ մասնագիտացումը կապված է հենց այն առավելագույնս տուժած ոլորտների հետ։

Աշխատատեղերի կրճատումը ստեղծված իրավիճակի միակ վատ լուրը չէ։ Ցավոք, բազում ընկերություններ, փորձելով պահպանել իրենց աշխատակիցների մի մասին, ֆինանսական միջոցների սղության պայմաններում ստիպված գնացել են նրանց աշխատավարձային ֆոնդի կրճատմանը։

Աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։ Կրճատումներ կատարած ընկերություններում նախաճգնաժամային աշխատավարձի մակարդակը չի պահպանվել։ Այսպես, այդ ընկերությունների 25%-ը վճարում են հիմնական աշխատավարձի միայն երկու երրորդը, իսկ մնացածը՝ 50% և պակաս։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ համաճարակի պայմաններում հյուրանոցների միայն 33,3%-ն է շարունակել վճարել աշխատակիցների աշխատավարձերը։

Ելնելով սուղ ֆինանսական պայմաններից՝ մնացած տնտեսվարողները նախընտրել են հետևյալ միջոցառումները՝

1) տրամադրել են վճարվող արձակուրդ – 29,1%
2) ուղարկել են պարապուրդ – 25%
3) տրամադրել են չվճարվող արձակուրդ – 45,8%։

Անցկացված հարցումը և պատասխանների վերլուծությունը հնարավորություն տվեցին գնահատել վերջին ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի աշխատաշուկայի վրա, ինչպես նաև կանխատեսել ստեղծված իրավիճակի վատթարացումը՝ կապված աշխատատեղերի և աշխատավարձերի հետագա կրճատման, շատ հաստատությունների փակման և տուրիզմի ոլորտի պոտենցիալի անվերադարձ կորստի հետ։ Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները՝ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան մշակել է այս բարդ իրավիճակից դուրս գալու գործողությունների պլան, որը բաց նամակի տեսքով ներկայացվել է պատկան մարմիններին, այդ թվում՝ Տուրիզմի պետական կոմիտեին, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությանը և ՀՀ Կառավարությանը։

Քանի որ երկրում ևս մեկ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը, ներգնա զբոսաշրջության ցուցանիշները այս տարվա համար շարունակում են ձգտել զրոյի, իսկ այն ընկերությունները, որոնք փորձում են գոյատևել ներքին տուրիզմի հաշվին, ամեն դեպքում գրանցում են բացասական ցուցանիշներ։

Ասոցիացիան այս խնդրի վերաբերյալ առաջարկել է հետևյալ լուծումը․ այս պահին հարկավոր է ՀՀ Կառավարության շտապ աջակցությունը՝ աշխատաշուկայում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով։

Աջակցությունը պետք է տեղի ունենա հետևյալ երկու ուղությամբ՝

1) հարկային բեռի նվազեցում, այդ թվում նաև աշխատավարձերի վճարման դեպքում առաջացող եկամտահարկի չեղարկում,

2) ընկերություններում գրանցված աշխատակիցների աշխատավարձերի 50%-ի սուբսիդավորում մինչև ընկերությունների վերադարձ ինքնածախսածածկմանը։

Առանց Կառավարության կողմից նմանօրինակ համապարփակ և շտապ աջակցության՝ ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար կարևորագույն ճյուղը կմնա միայնակ աննախադեպ տնտեսական ճգնաժամի առջև, իսկ աշխատատեղերի սրընթաց կրճատումը և ոլորտի հզորությունների նվազումը անշուշտ շարունակական կլինի։

Լրահոս
Ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմը Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման Ադրբեջանը, կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ) Վաշինգտոնում Ադրբեջանին ճնշել են՝ հրադադար հաստատել «Ժողովուրդ»․ Ծաղկաձորում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Հայաստանի Հանրապետություն». Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում․ ՊՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները Նոր կադրեր՝ հարավային ուղղությամբ ջախջախված հակառակորդի զինտեխնիկայից (տեսանյութ) Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 24 Պոմպեոն կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ Քիչ առաջ թշնամու կողմից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. ՊԲ-ն շուտով պատասխան հարվածը կհասցնի․ Վահրամ Պողոսյան Թրամփը հայտարարել է ԼՂ հարցի շուրջ բանակցություններում «շատ լավ առաջընթացի» մասին Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին «Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգ Մարտունին ռմբակոծվում է․ Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը. Տեղեկատվական կենտրոն ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ (լուսանկարներ) Ադրբեջանական ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ. Մնացականյանը՝ Պոմպեոյին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan