Զենիթի ավագը մոտ է Էվերտոն տեղափոխվելուն
27/07/2020 14:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Ռուսական «Զենիթի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը մոտ է ԱՊԼ վերադառնալուն, տեղեկացնում է Novosti.rs-ը:
Նշվում է, որ 36-ամյա պաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Ակումբների միջև ընթացող բանակցությունները վերջնական փուլում են:
Հիշեցնենք, որ Իվանովիչին գնելու ցանկություն ունի նաև «Ցրվենա Զվեզդան»:
Հավելենք, որ «Զենիթն» Իվանովիչին մտադիր է փոխարինել «Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում