Հայտնի են «Եվրատեսիլ 2014»-ի անցկացման ժամկետները

Ժնեւում վերջնականապես որոշվել են «Եվրատեսիլ 2014» -ի անցկացման ժամկետները: Երգի հեղինակավոր այս մրցույթի եզրափակիչ փուլը հաջորդ տարի տեղի կունենա մայիսի 10-ին, իսկ կիսաեզրափակիչները’ 6-ին եւ 8-ին Դանիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով մրցույթի պաշտոնական կայքը, մրցույթի սուպերվայզեր Յան Օլա Սանդը նշել է, որ կազմակերպիչները փորձել են հնարավորինս «ճկունություն» մտցնել մրցույթի անցկա? ?ման ամսաթիվը որոշելու գործում:

Նրանց հավաստմամբ’ նույն մոտեցումը կկիրառվի նաեւ «Եվրատեսիլ 2014»-ի անցկացման քաղաքի ընտրության դեպքում:

Մրցույթին գործադիր տնօրեն Պերնիլ Գաարդոն ընդգծել է, որ դանիական երեք երկիր են հավակնում դառնալ գալիք գարնանը մրցույթը հյուրընկալող քաղաք, սակայն թե որոնք են այդ երկրները, դեռ չի բարձրաձայնվում:

«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլում առաջին տեղը զբաղեցրեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեստը’ Only Teardrops երգով: Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» համերգասրահում անցկացվող երգի մրցույթի լավագույն հնգյակում հայտնվեցին Ադրբեջանը, Ուկրաինան, Նորվեգիան եւ Ռուսաստանը:

«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ «Դորիանս» ռոք խմբին չհաջողվեց հայտնվել լավագույն տասնյակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում