Նորվիչի պաշտպանը՝ Բավարիայի դիտակետում
29/07/2020 16:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: «Նորվիչի» պաշտպան Մաքս Աարոնսը կարող է տեղափոխվել «Բավարիա»: Մյունխենյան ակումբը փնտրում է աջ եզրային պաշտպան, հայտնում է Sky Deutschland-ը:
«Բավարիան» արդեն կապ է հաստատել Աարոնսի գործակալի հետ և հասկացրել, թե որքանով են նրանք հետաքրքրված խաղացողի ծառայություններով: Աարոնսի պայմանագիրը Նորվիչի հետ ավարտվում է 2024 թվականին: Տրանսֆերը կարող է արժենալ «Բավարիային» 20 միլիոն եվրո:
Բունդեսլիգայի մեկ այլ ակումբ՝ «Բայերը» ևս հետաքրքրություն է ցուցաբերում Աարոնսի նկատմամբ, բայց պաշտպանն ինքը նախընտրում էր տեղափոխվել «Բավարիա»:
Պրեմիեր լիգայի 36 խաղերում Աարոնսը կատարել է 2 գոլային փոխանցում և ստացել 7 դեղին քարտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում