Ղազախստանի առաջնությունը կրկին հետաձգվել է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒLԻՍԻ, ArmSport.am: Ղազախստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլային լիգան հայտնել է, որ Ղազախստանի Հանրապետության Նախագահի՝ երկրում կարանտինային միջոցառումները երկարաձգելու կարգադրության կապակցությամբ, հետաձգվել է ֆուտբոլային մրցումների անցկացումը:
Մրցաշրջանը վերսկսելու հարցի վերանայման ժամկետները կախված կլինեն Ղազախստանում կարանտինային իրավիճակի ավարտից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի Պրեմիեր լիգան պետք է վերսկսվեր օգոստոսի 3-ին: Այս մասին տեղեկացրել էր Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ազամատ Այտխոժինը: Հաղորդվում էր, որ հանդիպումները կանցկացվեն երկու քաղաքներում: Դա հնարավորություն կտա միջոցներ և ժամանակ խնայել:
Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Կայրաթը», որը վաստակեց ինը միավոր: Յոթ միավորով երկրորդը երկրի գործող չեմպիոն «Աստանան» է, որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին Ղազախստանի առաջնությունն առաջին անգամ ընդհատվեց համաճարակի պատճառով: Հուլիսի 1-ին առաջնությունը վերսկսվեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում