Տենդենցը տանում է նրան, որ պետությունները հրաժարվում են հավաքների ազատությունը սահմանափակելուց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Analitik.am: Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպված առցանց քննարկումը «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով:
Քննարկման մասնակիցները կներկայացնեն արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումների վերաբերյալ իրենց դիրքորոշումները, կառաջարկեն իրենց մոտեցումները:
Քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները կուղարկվեն պետական իրավասու մարմիններին:
Քննարկման ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ Հայաստանի հետ միևնույն ժամանակ արտակարգ դրություն հայտարարած Լատվիան հունիսի 9-ից արդեն անցել է սովորական ռեժիմի, խաղաղ հավաքները թույլատրվում են, Էստոնիայում առհասարակ արտակարգ դրությունն ավարտվել է մայիսի 18-ին, ըստ այդմ վերացվել են նաև սահմանափակումները հավաքների մասով, Վրաստանը համապատասխան հայտարարությունն արել է մինչև հուլիսի 15-ը և այդպես շարունակ:
Մելիքյանի խոսքերով, տենդենցը տանում է նրան, որ պետությունները դեռոգացիաները վերացնում են:
Իրավապաշտպանը կողմ է, որ սահմանափակումներ լինեն, սակայն կարծում է, որ պետք է քննարկել դրանց չափը, որպեսզի համաչափությունը պահպանվի:
ՄԻՊ Արման Թաթոյանն իր հերթին հայտարարեց, որ պետությունը հնարավորություն ունի սահմանափակումներն իրականացնել նաև առանց արտակարգ դրություն հայտարարելու:
Տեսանյութը՝ NEWS.am-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում