AM | RU
USD
EUR
RUB

Այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. Ներսիսյան

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: «Ինձ համար ամենասարսափելիներից մեկը Աչաջուր առողջական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի փակման հարցն էր, քանի որ Աչաջուրը սահմանամերձ գոտի է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը՝ անդրադառնալով մինչև 150 ծնունդ ունեցող ծննդատների փակման վերաբերյալ Կառավարության որոշմանը։

Նրա խոսքով, ծննդատների փակման նախագիծը ազգադավ ծրագիր է։ Բժիշկը նշում է՝ սահմանամերձ գոտիներում գտնվող համայնքները ամրապնդելու փոխարեն բնակիչներին տեղահան են անում.

«Եթե չկան ապրելու համար անհրաժեշտ պայմաններ, բնական է, որ մարդիկ պետք է տեղափոխվեն կենտրոններ»։

Նունե Ներսիսյանը տեղեկացրեց, որ Աչաջուր համայնքի ծննդատունը միայն վիրահատարան չունի, և վիրահատական սեղան։

«Այդ ժամանակ ես դիմեցի Պերճ Աբգարյանին (Ֆրեզնոյի հայ համայնքի հյուպատոս), և նա մեծ ուրախությամբ մարտ ամսին եղավ Երևանում։ Տավուշի մարզպետը ևս իր պատրաստակամությունը հայտնեց մեզ օգնելու հարցում։ Սակայն կորոնավիրուսի ալիքը տարածվեց ամբողջ աշխարհով, ճանապարհները փակվեցին, և վիրասրահի կառուցումը ուշացավ։ Բայց խնդիրն այդ չէ, այլ այն, որ Արսեն Թորոսյանն իր հերթական կապրիզն է անում, և որոշել է փակել ծննդատունը։ Կոնկրետ Աչաջրի թեման իր համար կապրիզ է»,- շեշտեց Նունե Ներսիսյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ըստ օդում կախված լուրերի, Արսեն Թորոսյանն ասել է՝ Աչաջուրը կփակի, նոր ինքը հրաժարական կտա։

«Եղվարդի ծննդատունն էլ պետք է փակվեր՝ նույն մեկնաբանությամբ, որ ծնունդները քիչ են, իսկ ծննդատունը վերազինված չէր, բայց տնօրենի փոխվելուց հետո չփակվեց այդ ծննդատունը։ Հիմա Աչաջուրը չի փակվել, բայց լիցենզիան ժամանակավորապես կասեցվել է։ Բայց կոչ եմ անում Թորոսյանին՝ հրաժարական տալ, եթե ինքն այքան իր խոսքի տեր տղամարդ է, Աչաջուրի աշխատանքները կասեցված են։ Ազգն էլ կասին՝ Թորոսյանը տղամարդավարի մի բան կարողանում է անել»։

Նունե Ներսիսյանը նշեց, որ ծննդատան լիցենզիայի կասեցումից առաջ յոթ ամիս Աչաջուրի ծննդաբերական բաժանմունքը գործել է, ունեցել են 30-40 ծնունդներ, բայց այդ գումարները չեն փոխհատուցվել։

«Կարծում եմ, որ Արսեն Թորոսյանն այդ գումարները կվերադարձնի, քանի որ ծնունդները եղել են, և բաժանմունքն ունեցել է լիցենզիա։ Եթե չտվեց, բուժանձնակազմին օգնելու եմ դատարան գնալ և իրենց աշխատանքի գումարը պահանջել»,- ասաց նա։

Բժիշկը տեղեկացրեց, որ ամերիկահայ բարերարների օգնությամբ շուտով Աչաջրի ծննդատունը կվերազինվի, և թերությունները կշտկվեն, որից հետո պետք է լիցենզիան կրկին գործի, քանի որ կասեցման որոշման մեջ նշված է՝ լիցենզիան կասեցվում է, քանի դեռ հիվանդանոցում առկա թերությունները չեն շտկվել և ծննդատունը չի վերազինվել։

«Սակայն ես խորհուրդ կտայի «Աչաջուր» առողջական կենտրոնի տնօրինությանը՝ դատի տալ Արսեն Թորոսյանին, քանի որ «Աչաջուր»-ը ՊՈԱԿ է, և թերությունները պետք է Առողջապահության նախարարությունը կարգավորեր։ Մարդը երեք ամիսը մեկ պարգևավճար է ստանում, դրա փոխարեն 15 մլն եթե տրամադրեր, Աչաջուր առողջական կենտրոնում այս խնդիրը չէր լինի։ Սա ազգադավ ծրագիր է, ես չեմ պատկերացնում առողջապահության նախարար, որը չսիրի ազգը, որը չմտածի ազգի անվտանգության մասին»,- նշեց նա։

Ն. Ներսիսյանի խոսքով, առողջապահությունը ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից է, ու այսօր մենք ունենք առողջապահության նախարար, ով և՛ աթեիստ է, և՛ հայ ազգին չի սիրում, և՛ փողամոլ է. «Ամեն ինչ է այդ մարդը, բացի նվիրյալ աշխատողից, բացի Առողջապահության նախարարից և ազգ սիրող մարդուց»։

Լրահոս
Ռուսաստանը հոկտեմբերին կգրանցի կորոնավիրուսի դեմ արդեն 2-րդ պատվաստանյութը Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել Արսեն Թորոսյանը քննադատությունունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան» ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Հայաստանի անվտանգության «դոսյեն». Այլընտրանքային նախագծեր խումբ Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները. Արմեն Աշոտյան Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության լուծումը (տեսանյութ) Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. նախկին պատգամավոր Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ուղիղ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ. Աբրահամյան ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցը՝ ուղիղ «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն Այսօրվա հոսանքազրկումների մասին Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Ժողովուրդ»․ ՔՊ-ականները հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ»․ Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը «Ժողովուրդ»․ Ժամկետներում չեն տեղավորվում․ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետքերով «168 ժամ». Ուտոպիստը․ չունենալով հնգամյա ժամկետի համար ռազմավարական ծրագիր, հրապարակում է 30-ամյա տեսլական «Փաստ». Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են «Փաստ». Իշխանությունը հիմա էլ փորձագետների «սև ցուցակ» է կազմել «Փաստ». Փաշինյանն ամրացնում է նախարարությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Քաղաքագետը՝ Ալիևի հայտարարություններին հայկական կողմի պատասխանի մասին Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստան-Իրան համագործակցության վրա Անկախության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan