AM | RU
USD
EUR
RUB

Ե՞րբ Ռուսաստանը կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ. Համբարյան

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookՌուսաստանի իշխանություններն արձագանքեցին Հայաստանի վարչապետի ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցին ու կրկին այն արեցին Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառման միջոցով...

Տիկին Սիմոնյանը բավական պարզ հասկացրել է Նիկոլ Փաշինյանին, թե երբ կկարգավորվեն Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները...

Մարգարիտան իր facebook-յան էջում մի դրվագ է հրապարակել lenta.ru-ում լույս տեսած վերլուծությունից, որից պարզ է դառնում, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարգավորվի, դեռ ավելին՝ լարվածության նոր կետեր կստեղծվեն, քանի դեռ Հայաստանում կարևորագույն պաշտոնները զբաղեցնում են ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները... Մոսկվան շատ պարզ հասկացրել է Նիկոլին, որ, երկու տարի աչք փակելով վերջինիս գեղցի շուստրիությունների վրա, այլևս չի հանդուրժի այդ ամենը... Նախ Մոսկվան այսպիսով պատասխանեց Նիկոլին, ով РБК- ին տված հարցազրույցում հայտնել էր, որ ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե քաղաքական առանձին գործիչներ՝ հասկացնելով Մոսկվային, որ վերջինս պետք է ընդունի իրեն և իր իշխանության փայատերերի կապրիզներն ու համակերպվի «ժողովրդի» վարչապետի ծածուկ և բացահայտ հակառուսական քայլերի հետ...

Մոսկվայում շատ լավ հասկացել են, որ Նիկոլն ու իր իշխանության արևմտամետ և հակառուսական կողմնորոշում ունեցող փայատերերն ամեն ինչ անում են՝ Հայաստանը ՌԴ-ի ազդեցությունից դուրս բերելու և ստեղծված վակուումը իրենց համար հարազատ ուժով կամ ուժերով փոխարինելու համար... Հայաստանում իշխանության եկած և Նիկոլին իշխանության բերած ուժերը ժամանակին այդպիսի քաղաքականության միջոցով շատ կարճ ժամանակահատվածում դուրս մղեցին Մոսկվային Վրաստանից և Ուկրաինայից, իսկ հետո էլ Մոսկվայի սխալներն օգտագործելով և համապատսախան տեխնոլոգիաների միջոցով ուղղակի թշնամացրեցին ՌԴ-ին Վրաստանի և Ուկրաինայի հետ... Նույն կերպ առաջնորդվում է նաև Փաշինյանը...

Նիկոլը և նրա հետևում կանգնած ուժերը մի բան հաշվի չեն առել... Այն, ինչ զոհողությունների գնալով կարողացան անել Թբիլիսին և Կիևը, Հայաստանն իրեն թույլ չի կարող տալ... Մենք կորցնելու շատ բան ունենք...

Բացի այդ, ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Թեհրանին պետք չէ, որ տարածաշրջանում կտրուկ ուժեղանան Անկարայի դիրքերը, որը համարվում է ԱՄՆ-ի թիվ մեկ ռազմաքաղաքական դաշնակիցը Մեծ Մերձավոր Արևելքի մաս կազմող Հարավային Կովկասում...

Հ.Գ. Հասարակության լայն շերտերի կողմից պատմության չիմացությունը, հայրենասիրական պաթոսը, աշխարհաքաղաքականության մասին աղճատված պատկերացումները, մեր իրական հնարավորությունները հաշվի չառնելը պարարտ հող են Նիկոլի և նրան իշխանության բերած ուժերի համար՝ հակառուսական տրամադրություններ գեներացնելու և Հայաստանին վտանգավոր խաղերի մեջ ներքաշելու համար...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Լրահոս
Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան (տեսանյութ) Ադրբեջանական հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ Իրավիճակն առաջնագծում. Արծրուն Հովհաննիսյանի և Աննա Նաղդալյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի զինուժը հաջողությամբ հետ է մղում հակառակորդի բոլոր գրոհները. մանրամասներ ՀԱՊԿ-ը հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը առաջնագծում ԱՀ և ՀՀ ԱԳՆ-ները համակարգված աշխատում են միջազգային կառույցների հետ՝ Բաքվի ագրեսիան կասեցնելու համար Թրամփը նշել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը ԱՄՆ հայտարարությունները հիմնված են իրադրության վերլուծությունների և նրանց տիրապետած տեղեկատվության վրա Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում Վերաքննիչ դատարանը, օրենքի խախտմամբ, հնարավորություն տվեց, որ դատախազությունը վերացնի իր թերությունը. Երեմ Սարգսյան ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք կբերի Սերժ Սարգսյանը կանխատեսում էր Արցախի շուրջ ստվերային գործարքների գնալու հավանականությունը. Աշոտյան ՀՅԴ. Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը «Հայրենիք». Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի Նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 3000 կրակոց. ՊԲ ԱԱԾ-ն փոխանակ զբաղվի այս փաստով, զբաղված է քաղաքական ձերբակալություններով. Մադաթյան Վաղվանից ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ Ծառուկյանի կալանքը խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու աղմուկը․ Արթուր Ղազինյան Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը, որոնք կայացնում են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ․ Էլինար Վարդանյան Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը կտրուկ աճել են ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել Կոմիտաս վարդապետի ծննդյան օրն է Պետք է ժամանակին հակազդել Հայաստանին և Արցախին ուղղված տեղեկատվական սպառնալիքներին. Աբրահամյան Իշխող քաղաքական ուժը իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ. Չալաբյան «Նավալնիի հետ կապված միջադեպը կարող էր բեմադրություն լինել». ՌԴ ԱԳՆ Սահմանադրական դատարանի նախահագի ընտրության ժամկետների վերաբերյալ «Հրապարակ»․ Նորայր Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել․ նա ծանր է տարել իր դեմ իրականացվող իրավական գործընթացը Դու այլեւս ոչինչ չես կարող, Նիկոլ. Աշոտյան «Ժողովուրդ»․ Բնակարանային շուկան ՀՀ-ում պասիվացել է. գործարքները նվազել են «Ժողովուրդ»․ Նոր զարգացումներ՝ Սնանկության դատարանում Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ նախօրեին կառավարության քննարկումից Ուկրաինայում օդանավ է կործանվել. Զոհեր կան «Հրապարակ». ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձևավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել, և դատարանը պարալիզացվի «Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan