Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը վաճառվել է 700 մլն դոլարով

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը վաճառվել է 700 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: Ամերիկյան Friedkin Group ընկերությունը գնել է իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը՝ 591 միլիոն եվրոյով, ինչը համարժեք է մոտ 700 միլիոն դոլարին: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

«Ես գոհունակությամբ հաստատում եմ, որ Friedkin Group ընկերության հետ «Ռոմա» ֆուտբոլային ակումբի վաճառքի վերաբերյալ համաձայնության ենք եկել»,- հայտարարել է ակումբի նախկին սեփականատեր Ջեյմս Պալլոտտան:

Նախքան գործարքը «Ռոմա» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատերը ցանկացել էր այն վաճառել 700 միլիոն եվրոյով, սակայն կարանտինի ու ճգնաժամի պատճառով զիջել էր:

Հրեական ծագում ունեցող ամերիկացի միլիարդատեր Դեն Ֆրիդկինից բացի իտալական ակումբը ցանկացել էր գնել նաև Քուվեյթի արքայազնը, որը, սակայն, հրաժարվել էր գործարքից:

55-ամյա Ֆրիդկինի կարողությունը գնահատվում է 4.1 միլիարդ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում