Լուկաշենկոն մեկնաբանել է Պուտինի հետ «լարված» հարաբերությունները

Լուկաշենկոն մեկնաբանել է Պուտինի հետ «լարված» հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ որոշակի լարվածություն կա իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերություններում, քանի որ իրենք երկուսն էլ ուժեղ անհատներ են:

«Մենք որոշակի լարվածություն ունենք, քանի որ մենք երկուսս էլ ուժեղ անհատներ ենք, ներեցեք անհամեստության համար»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն:

Վերջինս ընդգծել է, որ Պուտինին համարում է իր ավագ եղբայրը: «Բայց ոչ այն պահով, որ դու ավելի մեծ ես, ոչ, մենք էլ փոքր չենք:

Նա իսկապես և՛ տարիքով, և՛ կշռով ավագ եղբայր է, սակայն ինչպես են վարվում ավագ և կրտսեր եղբայրները… կարծում եմ, որ ավագը միշտ պետք է աջակցի կրտսեր եղբորը»,- ասել է Լուկաշենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում