Թուրքիայի նախագահին վիրահատել են

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վիրահատել է լսողական օրգանի միջին հատվածը’ միջին ականջը, տեղեկացնում է Haberturk-ը։ Վիրահատությունը տեղի է ունեցել հուլիսի 6-ին Աջըբադեմ հիվանդանոցում: Վիրահատությունից հետո բժիշկները խորհուրդ են տվել նախագահին չորս օր անցկացնել հիվանդանոցում: Միայն հուլիսի 10-ին Աբդուլլահ Գյուլը դուրս է գրվել հ? ?վանդանոցից:

Նշվում է, որ նախքան վիրահատությունը Թուրքիայի նախագահը մի քանի անգամ դիմել է բժիշկներին’ գանգատվելով ականջում եղած ցավերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում