Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ)

Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ,  Aysor.amԵս ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այնպես անել, որ այս պատերազմը որևէ օգուտ չբերեց Ադրբեջանին, ֆեյսբուքյան տեսաուղերձում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հիշո՞ւմ եք Ալիևի հայտարարությունը, երբ նա ասաց, որ փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Իհարկե, այս հայտարարությունը շատ ուղիղ ձևով վկայում է մեր դիվանագիտական հաջողությունների մասին:

Մեր դիվանագիտական հաջողություններից էին նաև, անշուշտ, Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հայտարարությունները: Ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որ ուժի մեջ է մնում 94 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագիրը», – ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Նրա խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները բարձր մակարդակով հայտարարություններ արեցին, համաձայն որոնց անհրաժեշտ էր ստեղծել միջադեպերի հետաքննության միջազգային մեխանզիմներ, սա չափազանց կարևոր ձեռքբերում է:

«Այժմ հարց է, թե մենք ինչպես կարող էինք օգտագործել Ապրիլյան պատերազմի արդյունքները, և թե ինչու 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները», – նշել է Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում