Ես լիովին վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա Յուվենտուսում․ Անիելի

Ես լիովին վստահ եմ, որ Ռոնալդուն կմնա Յուվենտուսում․ Անիելի

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անիելին ասել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ լքել ակումբը:

Ավելի վաղ France Football-ը հայտնել էր, որ պորտուգալացին Չեմպիոնների լիգայում «Լոկոմոտիվի» հետ խաղից հետո խոսել է ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին:

«Ես լիովին վստահ եմ, որ նա կմնա: Կարծում եմ՝ այդ գրառումը վերաբերվում էր մի հարցազրույցի, որը եղել էր մի քանի ամիս առաջ:

Պատահեց այնպես, որ հրապարակումը լույս տեսավ ֆրանսիական ակումբի հետ մեր խաղից անմիջապես առաջ: Սա ԶԼՄ-ների հին հնարքներից է:

Բայց ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ Ռոնալդուն շարունակում է մնալ «Յուվենտուսի» հենասյունը», – մեջբերում է Անիելիին Football Italia-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում