Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10/08/2020 18:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Բնապահպանները միջոցառում են նախաձեռնել Ազգային ժողովի այգում: Նրանք զբոսնում են ԱԺ այգում, ինչպես նաև գործնագործ խաղում՝ հանուն Ամուլսարի պաշտպանության։
Նախաձեռնողները հայտնել են, որ այդ կերպ իրենց համերաշխությունն են հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տևող արդար և անկոտրում պայքարին։
Նրանք պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում