Կարծում եմ՝ Նոան Հայաստանում ամենակազմակերպված թիմերից մեկն է. Բերեզովսկի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sports.kz կայքին տված հարցազրույցում կիսվել է իր կարծիքով՝ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Կայրաթ»-«Նոան» հանդիպման վերաբերյալ:
«Ես չգիտեմ, թե այժմ ինչ մարզավիճակում է գտնվում «Կայրաթը», բայց «Նոան» վերջերս նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը և լավ մարզավիճակում է: Կարծում եմ, որ «Նոան» Հայաստանում ամենակազմակերպված թիմերից մեկն է: Հավանաբար, այն պատճառով, որ խաղը կանցկացվի Ալմաթիում, «Կայրաթը» որոշակի առավելություն կունենա: Վերջին տարիներին «Կայրաթը» ձևավորվել է որպես արդյունավետ թիմ: Կարծում եմ, որ դա կլինի ծանր հանդիպում, խաղ՝ արդյունքի համար:
«Նոան», նախևառաջ, առանձնանում է իր թիմային խաղով, բայց միևնույն ժամանակ հարձակողական գծում կան մի քանի առաջատարներ, ինչպիսիք են Վլադիմիր Ազարովը, Մաքսիմ Մայրովիչը և մոլդովացի կիսապաշտպան Դան Սպատարուն: Հավանաբար, այս խաղացողները առանձնահատուկ վտանգ են ներկայացնում: «Նոան» Հայաստանի առաջնությունում առանձնանում է այլ ակումբների թիմերի ֆոնին իր ստաբիլությամբ: Նրանք շատ կազմակերպված են:
Կարծում եմ, որ «Կայրաթը» բավականին լուրջ մրցակից է, և չեմ ասում, որ «Նոայի» բախտը բերել է վիճակահունթյան առումով: Ավելին, խաղը արտագնա կլինի: Հավանաբար, մրցաշարի այս փուլում «Կայրաթի» փոխարեն կարող էր ավելի թույլ մրցակից բաժին հասնել «Նոային»,– մեջբերում է Բերեզովսկուն Sports.kz-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում