Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան

Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԲելոռուսի նախագահի ընտրությունները վերջնականապես ակնհայտ դարձրեցին Հայաստանում արտասահմանյան գործակալական ցանցի անբարոյականությունը

Այն, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ռեժիմի ու նրա գրանտակեր սատելիտների Հայաստանն օկուպացված է, ոչ մեկի համար վաղուց գաղտնիք չէ: Նաև գաղտնիք չէ, որ սրանք չեն թաքցնում իրենց պատվիրատուների ծրագիրը, այն է՝ ինչ-որ ձևաչափով Արցախը հանձնել Ադրբեջանին, երկրի դռները բացել թուրքական կապիտալի առաջ ու Հայաստանից (ինչը նշանակում է տարածաշրջանից) հանել ռուսական ռազմաքաղաքան ներկայացվածությունը: Եվ այս ամենը հանուն տրանսատլանտյան հայտնի ուժերի շահերի: Հենց դրանով է պայմանավորված, որ այդ ուժերի դեսպանատներն աչք են փակում Նիկոլի ռեժիմի բոլոր այլանդակությունների վրա, մինչդեռ մինչև 2018թ.-ի իշխանազավթումն իրենց բանաձևերով, հայտարարություններով ու լրատվամիջոցներով «օր ու արև չէին տալիս» Հայաստանի նախորդ բոլոր իշխանություններին՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով: Հիմա վիճակն այլ է. իշխանությունն իրենցն է, հո՞ իրենց մարիոնետային ռեժիմի մասին թթու խոսք չեն ասելու, հո՞ չեն իրերն իրենց անուններով կոչելու…

Մեր պետությունը զավթած գործակալական ցանցը այս օրերին Բելոռուսի նախագահան ընտրությունների հետ կապված ողբ է կապել: Լուկաշենկոյին դիկտատոր և ուզուրպատոր են անվանում, սեփական ժողովրդին ասֆալտին ծեփելու համար են մեղադրում: Իրենց պետք է, որ Բելոռուսում «մայդան» լինի, արյուն թափվի, որ Ռուսաստանի հարևանությամբ հերթական օկուպացված երկիրն ունենան: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանին են քարկոծում Լուկաշենկոյին շնորհավորելու համար՝ հաշվի չառնելով փաստը, որ Նիկոլն Ալիևի հետ քիրվայության զգալի մասը հենց Լուկաշենկոյի միջոցով է իրականացնում, և ընդհանրապես՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դեմ իրականացվող քայլերում Նիկոլի միակ դաշնակիցը հենց Լուկաշենկոն է: Գործակալական ցանցը դիկտատոր ու բռնարար է անվանում Լուկաշենկոյին այն դեպքում, երբ իրենց սրտի վարչապետը ոչնչով չի զիջում Լուկաշենկոյին՝ թե որպես դիկտատոր, թե որպես պոպուլիստ, և թե որպես ընտանիքապետություն կառուցող մեկը: Գործակալական ցանցը դիկտատոր և ուզարպատոր է անվանում Լուկաշենկոյին այն դեպքում, երբ երկու տարի է՝ իրենց տրանսատլանտյան տերերի պատվերով ողջունում է իրենց սրտի վարչապետի այլանդակությունները՝ սկսած դատարանները շրջափակելուց և ՍԴ-ն զավթելուց, վերջացրած քաղաքական որոշումներով քրեական հետապնդումներով ու բյուջեն լափելու և ապօրինի հարստանալու փաստերով: Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում