Ավետիք Իսահակյան․ Թե դեպի կյանքը, թե դեպի մարդիկ

Ավետիք Իսահակյան․ Թե  դեպի կյանքը, թե դեպի մարդիկ

***
Թե ՛ դեպի կյանքը, թե՛ դեպի մարդիկ
Շողավոր, պայծառ հավատով զինված
Ես ողջունեցի… և վեհ, գեղեցիկ
Զգացմունքներով սիրտս դղրդաց:

Ես ծունկ չոքեցի ալեկոծ կյանքի
Սեղանի առաջ անվեհեր հոգով
Ոտք դրի ուղին նոր մարգարեի,
Եվ ազատության, վեհության երգով:

Եվ ես գնում եմ նոր, հեռո՜ւ ափեր:
Եվ այս կնճիռներն – ճակատիս պսակ,
Անխոս վկա են, որ վիշտ, տանջանքներ
Ես ճաշակել եմ, որպես հաղթանակ…

22.XII.1891թ.
Էջմիածին

Հետևեք մեզ նաև Telegram-ում