Այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը. Հարություն Հարությունյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Երեկ Սևանում մի քաղաքացի դիմեց վարչապետին՝ խնդրելով փակել 3-4 հեռուստաընկերություններ, որոնք քննադատում են վարչապետին, պատճառաբանելով, որ ինքը դրանից ներվայնանում է: Վարչապետը, պատասխանեց, ասելով՝ պուլտը ձեր ձեռքին է, մի նայեք․․․
Ուշադրություն դարձնենք, որ քաղաքացին դիմում է վարչապետին Սևանում, հետևաբար պետք է ենթադրել, որ քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ է:
Գեղարքունիքի մարզում հանրային մուլտիպլեքսով հասանելի են հանրապետական սփռման ենթակա հեռուստաընկերությունները՝ Հ1, Շանթ, Արմենիա, Հ2, ԵրկիրՄեդիա, Կենտրոն, Շողակաթ: Հետաքրքիր է վերը նշված հեռուստատեսություններից այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը և փախցրել քունը նրա աչքերից: Հարցս հռետորական է, քանզի հարցը նախապես պատրաստված և պայմանավորված էր: Ենթադրում եմ՝ պատասխանն էլ:
Մնացած հեռուստաընկերությունները հանրապետության տարբեր հատվածներում հասանելի են, համացանցով, կաբելային, արբանյակային և IPTV -ներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում