Բարսելոնայում հերքել են, թե Մեսսին ցանկանում է ամռանը հեռանալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» ղեկավարությանը չի հայտնել ակումբից հեռանալու ցանկության մասին, վստահեցնում է Mundo Deportivo՝ հղում կատարելով կատալոնական ակումբում իր աղբյուրներին:
Ավելի վաղ Esporte Interativo-ի լրագրող Մարսելո Բեհլերը հայտնել էր, որ Մեսսին որոշել է այս ամառ փոխել ակումբը, իսկ СОРЕ-ի տեղեկություններով, հարձակվողը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը: Այդուհանդերձ, ֆուտբոլիստը կարող է մնալ, եթե ակումբի ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ տեղի ունենան:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում 2-8 հաշվով պարտվեց «Բավարիային» ու դուրս մնաց մրցաշարից: 1946 թվականից ի վեր առաջին անգամ «Բարսելոնան» մեկ խաղում 8 գոլ բաց թողեց:
Հաղորդվում էր, որ «Ինտերը» կփորձի ձեռք բերել Մեսսիի տրանսֆերը 2021 թվականին և «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկրին պատրաստ է 4 տարվա պայմանագիր առաջարկել՝ ընդհանուր 260 մլն եվրո աշխատավարձով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում