Ամերիկյան կազմակերպությունն աշխարհի քաղաքացու անձնագիր Է տվել Էդվարդ Սնոուդենին

Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարություն (World Service Authority) կազմակերպությունը աշխարհի քաղաքացու անձնագիր Է տվել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Twitter-ի միկրոբլոգների ցանցում կազմակերպության Էջում:

«Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարությունը աշխարհի քաղաքացու անձնագիր Է տվել Էդվարդ Սնոուդենին՝ հիմնվելով մարդու իրավունքների միջազգային հռչակագրի վրա»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարությունը ոչ առեւտրային կազմակերպություն Է, որն աշխարհի քաղաքացու անձնագրեր Է տալիս: Այն հիմնվել Է 1953 թվականին: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում Է Վաշինգտոնում: Ներկայում աշխարհի քաղաքացու անձնագիրն ընդունում Է ընդամենը չորս երկիր՝ Մավրիտանիան, Տանզանիան, Տոգոն եւ Էկվադորը, որտեղ նույնպես ապաստան Է խնդրել Սնոուդենը:

Իր հերթին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հուլիսի 10-ին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները, հետապնդելով Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, հայտնվել են խելացնոր վիճակում:

«ԱՄՆ-ը հայտնվել Է խելացնոր վիճակում: Հետաքրքիր Է՝ ինչ մի այնպիսի բան գիտե այս երիտասարդը՝ Է.Սնոուդենը, որն աշխարհի բոլոր երկրների դեմ ուղղված հիստերիկ խելահեղության Է հասցրել ԱՄՆ-ի կառավարող Էլիտային»,-ասել Է նա: Մադուրոն նշել Է, որ Վենեսուելան եւ Լատինական Ամերիկայի մյուս երկրները ԿՀՎ-ի նախկին աշխատակցին ապաստան են առաջարկել հատկապես ԱՄՆ-ի այդ «իմպերիալիստական» գործողությունների պատճառով:

Ավելի վաղ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ, այդ թվում՝ Վենեսուելան, Բոլիվիան եւ Նիկարագուան, հայտարարել են, որ պատրաստ են ընդունել ԿՀՎ-ի նախկին գործակալին, որը բացահայտել Է հատուկ ծառայությունների կողմից ԱՄՆ-ի եւ մյուս երկրների քաղաքացիների լրտեսման տվյալները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում