Արջերի քարանձավում պեղումներ են իրականացվել․ այն օգտագործվել է ավելի վաղ ժամանակներից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ սկսվել են Վայոց Ձորի մարզում գտնվող Արջերի քարանձավի հետախուզական հնագիտական պեղումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքներն իրականացվում են Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի արշավախմբի հետ համատեղ։
Մասնագիտական արշավախմբի պեղումների արդյունքում փաստագրվել են տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող խեցեղեն, քարե գործիքներ, իսկ վերգետնյա նյութի նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել նեոլիթ-էնէոլիթյան ժամանակշրջանի խեցեղենի առկայություն։ Փաստագրվել է նաև, որ քարանձավը օգտագործվել է շատ ավելի վաղ ժամանակներից (25 000-35 000 տարի), ինչի մասին են վկայում նաև գտնված մի քանի միջին և հին քարեդարյան գործիքները։ Աշխատանքների ընթացքում փաստագրվել են նաև մեծ քանակությամբ կենդանական ոսկորների մնացորդներ, բավական շատ մոխրաշերտ։
Ուսումնասիրությունները շարունակվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում