Հայ 3 ծանրորդ օնլայն մրցաշարի կմասնակցի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: Կորոնավիրուսի հետևանքով աստիճանաբար ավելանում են մարզական հեռավար ստուգատեսները։
Ուզբեկստանի անկախության օրվան է նվիրվելու օգոստոսի 29-ին կայանալիք ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը։ Հայաստանին հատկացված է հինգ տեղ․ Անդրանիկ Կարապետյան /87կգ/, Սամվել Գասպարյան /102կգ/, գերծանքաշային Վարազդատ Լալայան։ Ընտրվածների թվում են նաև Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը, սակայն նրանք մրցաշարին չեն մասնակցի, քանի որ շարունակում են ապաքինվել վնասվածքներից:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջին եռյակում տեղ զբաղեցնող ծանրորդները կստանան համապատասխանաբար 2500, 1500 և 750 ԱՄՆ դոլար։
Մրցաշարի հաջողության դեպքում նույն սցենարով կանցկացվի նաև մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ շեշտը դրվելու է Մոսկվայում հոկտեմբերի 31-ին մեկնարկող Եվրոպայի առաջնության վրա, քանզի այդ ստուգատեսը օլիմպիական վարկանիշային է։ Տեղի կունենա նաև ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություն։ Մրցավարական հանձնաժողովում թեկնածու է առաջադրված նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր մասնագետ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։ Ի դեպ, Ալավերդյանն ընդգրկված է Ուզբեկստանի օնլայն մրցաշարի մրցավարական հանձնաժողովում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում