Մերկելը հայտարարել է, որ Լուկաշենկոն հրաժարվել է զրուցել իր հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ապարդյուն փորձել է հեռախոսազրույց կազմակերպել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Ես անձամբ փորձել եմ հեռախոսազրույց նախաձեռնել նախագահ Լուկաշենկոյի հետ, ցավոք, այն չի կայացել: Ես հեռախոսազրույց եմ խնդրել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն, ինչպես գիտեք, կայացել է»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Մերկելը ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարների տեսաժողովի ավարտին:
Մերկելը հավելել է, որ նման դեպքում կարող է հանդես գալ որպես միջնորդ՝ Բելառուսի հետ երկխոսության գործում:
«Միջնորդության իրավիճակ ներկա պահին չեմ տեսնում, քանի որ նախագահ Լուկաշենկոն հրաժարվել է հեռախոսազրույցից, ինչի համար ափսոսում եմ: Միջնորդել հնարավոր է միայն, երբ կապի մեջ ես գտնվում բոլոր կողմերի հետ, սակայն մենք մեր կողմից կանենք ամեն ինչ Բելառուսում ազգային երկխոսության առաջխաղացման համար», – հավելել է Մերկելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում