Օգոստոսի 21-ին Հայաստանի շախմատի թիմը կմրցի Ռումինիայի շախմատիստների հետ

Օգոստոսի 21-ին Հայաստանի շախմատի թիմը կմրցի Ռումինիայի շախմատիստների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Sport.times.am: Հուլիսի 25-ին է մեկնարկել առցանց շախմատի համաշխարհային առաջին օլիմպիադան, որին մասնակցում են 163 երկրների հավաքականներ։ Հինգ խմբերի բաժանված թիմերը պայքարեցին առաջին եռյակներում տեղ գտնելու համար, նպատակով, որ այնուհետև մասնակցեն ուժեղագույների մրցավեճին:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Էլիտ դիվիզոնի մրցաշարի 40 թիմերը բաժանված են չորս ենթախմբի։ Հայ շախմատիստներն ընդգրկված են երրորդ տասնյակում, որտեղ նրանց մրցակիցներն են Ալժիրի, Մարոկկոյի, Անգլայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Խորվաթիայի և Եգիպտոսի ներկայացուցիչները։

Մրցակարգը շրջանաձև է և կավարտվի օգոստոսի 23-ին։

Վաղը՝ օգոստոսի 21-ին, առաջին տուրում, Հայաստանի թիմը կմրցի Ռումինիայի շախմատիստների հետ։ Մեր տղամարդկանց հավաքականում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են՝ Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան:

Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան։

Մինչև 20 տարեկաններ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան, պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ողջունել է օլիմպիադայի մասնակիցներին և կազմակերպիչներին։ Նա ասել է, որ ՖԻԴԵ-ն լավ օրինակ է ցույց տալիս այն մասին, թե ինչպես կարելի է նորարար և անվտանգ եղանակով մրցումներ կազմակերպել համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում