«Հրանտի հետ քննարկում էինք վիպակների ծննդի պրոցեսը, համակարծիք էինք, բայց կան ստեղծագործություններ, որոնց վերջաբանների հետ ես համաձայն չեմ». Մաթեւոսյանի եղբորը՝ հյուր

«Հրանտի հետ քննարկում էինք վիպակների ծննդի պրոցեսը, համակարծիք էինք, բայց կան ստեղծագործություններ, որոնց վերջաբանների հետ ես համաձայն չեմ». Մաթեւոսյանի եղբորը՝ հյուր

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: Ահնիձորի՝ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի տան դարպասները բաց էին, արշավականները անաղմուկ ներս մտան։ Մինչև տան մուտքին հասնելը նկատելի էին մշակված բերքատու ծառերը, փեթակները և անկյունում մի հատիկ արևածաղիկը։ Արշավականներին ընդառաջ եկավ գրողի կրտսեր եղբայրը՝ գրականագետ Համո Մաթևոսյանը։

Հայացք նետեց խմբի վրա, մտավ տուն, նորից դուրս եկավ ծխախոտը վառած ու․ «Էրևանում էլ մարդ չկա՞ր եկող»,- կատակեց։ Գրականագետ Համո Մաթևոսյանի հետ զրուցելու էին եկել 16 արշավական՝ «Գրքամոլ» ակումբի «ԳրՔամփինգ»-ի շրջանակում։

Համո Մաթեւոսյանը պատմում է, որ տունը դժվարությամբ է կառուցվել, ճիշտ-ճիշտ «Աշնան արևը» վիպակի տան պես։

«Երբևէ չենք մտածել բարեկեցիկ պայմաններով տեղ տեղափոխվելու մասին, որովհետև ինչ կապ ունի որտեղ ես, բարեկեցիկ դարձնողը դու ես։ Կոշիկի ծերը ցեխ չլինելու համար գնամ Երևա՞ն, Կիրովակա՞ն, գնամ, ինչ է թե՝ ասֆա՞լտ է»,-ասում է նա։

«Հրանտի հետ քննարկում էինք վիպակների ծննդի պրոցեսը, համակարծիք էինք, բայց կան ստեղծագործություններ, որոնց վերջաբանների հետ ես համաձայն չեմ»,-ասում է գրականագետը: Ըստ նրա՝ շուտով պետք է հրապարակեն որոշ ստեղծագործությունների սկզբնական վերջաբանով տարբերակները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում