Միլանը առաջատար է Բուանգայի համար պայքարում
22/08/2020 21:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Armsport.am: «Միլանը» հետաքրքրված է «Սենտ-Էտյենի» հարձակվողական ոճի ձախ կիսապաշտպան Դենիս Բուանգայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Le10Sport-ը։
Ֆուտբոլիստին նաև հավակնում են «Էվերթոնը», «Վալենսիան» ու «Բետիսը»։ «Միլանը» 25-ամյա խաղացողի համար պայքարում առաջատար է, բայց դեռ պաշտոնական առաջարկ չի արել։
Բուանգան «Սենտ-Էտյեն» էր տեղափոխվել «Նիմայից» 2019 թվականի ամռանը 4,5 մլն եվրոյով։ 2019/20 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 խաղի, խփել 12 գոլ ու դարձել 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի հուլիս։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 9,5 մլն եվրո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում